21.12.2023|
13:11
Երբ ինձ հարցնեն, թե ինչ եմ արել կյանքում, չեմ իմանա՝ ինչ ասեմ։ Եսիմ ինչ եմ արել, ապրել եմ։ Հեղափոխություն չեմ արել, մարդ չեմ սպանել, տարածության նոր չափում չեմ հայտնագործել, ուրախացել եմ, տխրել եմ, սիրել եմ, ատել եմ, պատահել ա՝ ավել-պակաս խոսել եմ ու պատմությունների մեջ եմ ընկել, պատահել ա՝ անկեղծորեն լռել եմ։ Մի խոսքով՝ ապրել եմ։